Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննարկել են անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր
![](https://static.wixstatic.com/media/9edd28_1a9805ecd7794608883ab20cece74438~mv2.webp/v1/fill/w_837,h_553,al_c,q_85,enc_auto/9edd28_1a9805ecd7794608883ab20cece74438~mv2.webp)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:
Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:
Comments