Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
- Octopus Media
- Feb 17, 2024
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Հայտնում են կառվարության մամուլի ծառայությունից:
Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին, այսօր Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքներին։
Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը:
Comments