top of page

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ` Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:


«Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:


Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար»,- ասել է Միրզոյանը:

Comments