Պուտինն ասել է, որ ափսոսում է, որ Ուկրաինայում պատերազմն ավելի վաղ չի սկսել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը ավելի վաղ «հատուկ ռազմական գործողություն» չի սկսել Ուկրաինայում։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեսանյութը հրապարակվել է Կրեմլի Telegram ալիքում։
«Միակ բանը, ինչի համար կարող ենք ափսոսալ, այն է, որ մենք ավելի վաղ չսկսեցինք մեր ակտիվ գործողությունները՝ համարելով, որ գործ ունենք պարկեշտ մարդկանց հետ», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ առաջին փուլում Ռուսաստանը փորձել է լուծել Դոնբասի հակամարտությունը «խաղաղ միջոցների օգնությամբ՝ Մինսկի համաձայնագրերով»։
Comments