«Դա հիմարություն է, դա ամոթալի է». Բայդենը` Թրամփին
«Դա հիմարություն է, դա ամոթալի է»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսպես է արձագանքել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանել չցանկանալու մասին հայտարարություններին:
«Մեր պատմության մեջ ոչ մի այլ նախագահ երբեք չի խոնարհվել ռուս դիկտատորների առաջ։ Թույլ տվեք շատ հստակ ասել` ես երբեք չեմ խոնարհվի: Աստված իմ, դա ամոթալի է, վտանգավոր է: Սա Ամերիկային վայել չի», - ասել է Ջո Բայդենը:
Հիշեցնենք՝ Թրամփը ասել էր որ, եթե ՆԱՏՕ-ի որևէ երկիր չվճարի գումարները, ապա իքը կխրախուսի Ռուսաստանի այդ երկրի վրա հարձակվելը:
Comentarios