Իշխան Սաղաթելյանը Արամ Ա-ի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները
![](https://static.wixstatic.com/media/9edd28_415e649838eb48e3b07be33e31b8d30c~mv2.jpg/v1/fill/w_400,h_300,al_c,q_80,enc_auto/9edd28_415e649838eb48e3b07be33e31b8d30c~mv2.jpg)
Լիբանան կատարած աշխատանքային այցելության շրջանակներում ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ հյուրընկալվել ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրում, քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրներն ու դրանց վերաբերյալ առկա մտահոգությունները, երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․
«Ապա ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեության ընկերների հետ քննարկել ենք ներհայաստանյան իրադարձությունները, Դաշնակցության իրականացրած աշխատանքները՝ առանձնահատուկ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համահայկական օրակարգերի շուրջ համակարգված աշխատանքներ իրականացնելու հրամայականին»,- գրել է պատգամավորը։
Comments