Կալիֆոռնիայի ուղղությամբ ուժեղ փոթորիկ է շարժվում. հնարավոր են հեղեղումներ
Այս հանգստյան օրերին Կալիֆոռնիայի նահանգի Սոնոմա օկրուգի 36 մլն բնակիչներ Մեքսիկայի հետ սահմանին հսկողության տակ են մոտեցող փոթորկի հետ կապված, տեղեկացրել է NBC News-ը։
«Բոլոր կալիֆոռնիացիները, հատկապես Հարավային Կալիֆոռնիայի բնակիչները, պետք է պատրաստ լինեն փոթորկին»,- նշվել է նահանգապետ Գեւին Նյուսոմի հայտարարությունում։
Ըստ օդերեւութաբանների՝ նահանգում վտանգավոր հեղեղումները հնարավոր են մինչեւ երեքշաբթի, տեղումների քանակությունը Կենտրոնական ափին եւ Լոս Անջելեսում կարող են հասնել 6 եւ ավելի դյույմի։
Փոթորիկն սպասվում է շաբաթ օրը, հետո այն կտեղափոխվի Սան Դիեգո։
Հնարավոր են ավերիչ քամիներ։ Ուրբաթ երեկոյան Սանտա Բարբարա օկրուգի իշխանությունները նախազգուշացրել էին երկու շրջանների տարհանման մասին։ Նախազգուշացումները նշանակում են, որ բնակիչները պետք է պատրաստ լինեն հեռանալ քաղաքից ցանկացած պահի, նշվել է հայտարարությունում։
Հեղեղումների մասին նախազգուշացումները կգործեն Սոնոմա, Մարին, Սան Ֆրանցիսկո, Մոնթերեյ եւ Սան Լուիս Օբիսպո օկրուգների ափերին, ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կալիֆորնիայում։
Կանխատեսման համաձայն՝ հեղեղումների հավանականությունը կենտրոնական ափին կազմում է 40 տոկոս։
Comments