top of page

Լեհական և ամերիկյան հետախուզական ծառայությունները սադրանք են նախապատրաստում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է Լեհաստանում նախապատրաստվող սադրանքի մասին, որում ներգրավված են լեհական և ամերիկյան հետախուզությունները:


«Միաժամանակ Վարշավան փորձում է հավաքագրել Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների: Նրանք այստեղ փնտրելու և ստեղծելու են Արևմուտքին հավատարիմ և ավելի արդյունավետ նոր գործիչներ։ Գործի կդրվեն բոլոր մեթոդները ՝ կաշառքից և շանտաժից մինչև կյանքի ու առողջության սպառնալիքներ ձեզ և Ձեր մտերիմների ու հարազատների հասցեին։ Ուշադրության կենտրոնում կարող է լինել յուրաքանչյուրը»,-ասում է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահի խոսքով` լեհական և ամերիկյան հետախուզական ծառայությունները սադրանք են նախապատրաստում Լեհաստանի բնակիչների դեմ, որպեսզի հետագայում դրա համար մեղադրեն Մոսկվային և Մինսկին։ 

Comentarios