Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ. Հայկ Կոնջորյան
Սահմանադրությունը փոխելը բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ։ Այս մասին վստահեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, սա Հայաստան պետության մասին է, ՀՀ քաղաքացիների մասին է», - ասել է նա:
Ըստ Կոնջորյանի՝ բոլորս կշահենք, եթե կարողանանք այս քննարկման ընթացքում պրոպագանդիստական աղմուկը մի կողմ տանել ու բովանդակային քննարկում ունենալ:
«Սահմանադրության, Անկախության հռչակագրի ու 4-րդ Հանրապետության մասին քննարկումները, որ ընթանում են ու կընթանան, մեր ինքնահայեցման մասին են»,- նշել է նա:
ՔՊ-ականի խոսքով` ՔՊ-ն վերջնական որևէ եզրահանգում չունի, Նիկոլ Փաշինյանի` Արդարադատության նախարարությունում արած հայտարարությունից հետո է ծավալվել քննարկում:
«Հիմա թե՛ մենք, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը կներկայացնենք մոտեցումները, դիրքորոշումները, հետո, երբ կլինի նախագիծ, տեքստ, բոլորը կիմանան այդ մասին, հիմա վաղաժամ է վերջանական եզրահանգումներ անելը»,- նշել է Կոնջորյանը:
留言