top of page

ԶԼՄ. Իրանը կոչ է արել Մերձավոր Արևելքի շարժումներին չհրահրել ԱՄՆ-ին

Իրանը, զգուշանալով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատում հրահրելուց, մասնավոր կերպով կոչ է արել «Հեզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի նկատմամբ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներին։

«Երբ ԱՄՆ-ի ուժերն այս ամիս հարվածներ հասցրեցին Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին Եմենում, Սիրիայում և Իրաքում, Թեհրանը հրապարակայնորեն նախազգուշացրեց, որ իր զինվորականները պատրաստ են պատասխանել ցանկացած սպառնալիքի: Սակայն, ըստ բանակցություններին  տեղյակ լիբանանյան և իրաքյան պաշտոնյաների, բարձրաստիճան ղեկավարները մասնավոր կերպով կոչ են անում զգույշ լինել, կիրակի հաղորդել  է թերթը:

Պարբերականի համաձայն, օրեր անց այն բանից հետո, երբ իրաքյան շիական «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը ստանձնեց երեք ամերիկացի պահեստայինների սպանության պատասխանատվությունը, իրանցի զինվորական հրամանատարը հունվարին վայրէջք կատարեց Բաղդադում և պահանջեց, որ շարժման առաջնորդները հայտարարություն հրապարակեն ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու մասին: Իրաքցի պաշտոնյան թերթին ասել է, որ առաջնորդները դժկամությամբ են համաձայնել դրան:

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման աղբյուրը թերթին հայտնել է, որ փետրվարին Լիբանանում կայացած հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյաները շարժման անդամներին ասել են, որ իրենք շահագրգռված չեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին առիթ տալ Լիբանանում կամ  ցանկացած այլ վայրում ավելի լայն պատերազմ սկսելու համար։ 

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page