top of page

Պատերազմի հիմնական շահառուն Հայաստանի վարչապետն է. դա իրեն օդ ու ջրի պես պետք է. քաղաքագետ

Մենք հիմա շատ ավելի բարդ իրավիճակում ենք գտնվում, քան անգամ 44-օրյա պատերազմի օրերին: Այս մասին զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:

«ՀՀ վարչապետին հաջողվեց անել անհնարինը՝ բոլորի հետ հարաբերությունները վատացնելով, իջեցնելով եւ հասցնելով ամենացածր մակարդակի: Այն պարագայում, երբ այդ գործընկերները կարող էին միջավայր ստեղծել եւ խաղի կանոններ Ադրբեջանին պարտադրեին, որ այսպիսի հոխորտանքներ չհնչեցներ:

Արցախը լեգիտիմ պատերազմով հանձնելու օրակարգը, փաստացիորեն անհատապես վարչապետի վրայից մեղադրչանքները հանում են, ինքն էլ մանիպուլյացիաների մաստեր կլաս է ներկայացնում: Հակառակ կողմում ունենք վակուում, բայց ունենք այն, ինչ ունենք:

Ինչ վերաբերում է Ալիեւին, նա շատ հստակ հասկանում է իր պետության շահերը, թե որ քայլից հետո ինչ պետք է իրականացնի, որ ինքը ուժեղի դիրքերում է, Հայաստանի ղեկավարը ամայացրել է մեր գործընկերների դաշտը: Հայաստանը մենակ է, եւ ՀՀ ղեկավարն ունի ցածրագույն հեղինակություն, իր շուրջ հավաքված են մարգինալները, որոնք ոչ թե իրեն լսում ու հասկանում են, այլ հավատում են, եւ ինչ-որ առանձին էլիտաներ, որոնք այս ընթացքում բավական մեծ գումարներ են դիզում:

Ադրբեջանական գործակալների պակաս Հայաստանում չկա, անգամ Յութուբում տարբեր տեսանյութեր են դնում մեր պատմական կոթողներում նկարվում են՝ համապատասխան սիմվոլիզմներով:

Ալիեւը շատ լավ տիրապետում է Հայաստանին, հետեւաբար փորձելու է վերցնել ամեն ինչ, ինչ հնարավոր է: Այո, սպառնալու է պատերազմով: Նա իհարկե, տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ եւ այդ հարցում իր լավագույն գործընկերը ՀՀ վարչապետն է»,-ասաց նա:

Ալեն Ղեւոնդյանի ներկայացմամբ, Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշում թեզը, որ ուզենք-չուզենք, պետք է զիջումների գնանք, պետք է զիջենք, որ խաղաղություն ունենանք. «Այդ նույն թեզը Արցախում է եղել՝ ես հանձնեցի, որ փրկեմ: Փրկե՞ց: Հիմա էլ ասվում է՝ պատերազմը լինելու է, եկեք գնանք արմատական զիջումների, որ պատերազմը չլինի: Ստացվում է՝ ո՞վ է պատերազմի հիմնական շահառուն: Հայաստանի վարչապետը: Պատերազմն իրեն օդ ու ջրի պես պետք է:

Սահմանադրական հանրաքվեի շուրջ ներսում կա մեծ դիմադրություն, այդ դիմադրությունը կոտրելու: Այն պայմանավորվածությունները, որ ինքն ունի Արեւմուտքի եւ Ալիեւի ու Էրդողանի հետ, դրնք պետք է ամեն գնով անեն, իսկ պատերազմը դա կարագացնի: Եվ ամենակարեւորը, Ռուսաստանին տարածաշրջանից հանելն է: Այնպես որ այս պրոցեսը գնալու է»:

Քաղաքագետն ընդգծեց, ցանկացած հարձակման պարագայում վեկտորներն ուղղվելու են տարբեր մայրաքաղաքներ, հիմնականում Մոսկվա. «Փաշինյանը փաստի առաջ է կանգնեցնում հանրությանը, որպեսզի լեգիտիմացնի այն զիջումները, որոնք ինքը վաղուց հանձնառությունը վերցրել է»,-ասաց նա:

1/465

LATEST NEWS​​

bottom of page