top of page

Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ. Փաշինյան

Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով զոհվեցին Սյունիքի մարզի Կապն խոշորացված հմայնքի Ներքին Հանդ բնակավայրի հարտվածում ՀՀ պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսեւորում է: Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն  տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի վերը հիշատակված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել եւ վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:  Այս հայտարարությունից հետո ՀՀ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվեն, հետեւաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտվելու դեպք կա, կլինեն նաեւ իրավական հետեւանքներ: Չնայած սրան, հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով 4 զոհ ունեցանք:

Իրադարձություննների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա:

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page