top of page

Լուսինե Թովմասյանի սկեսրայրը երկու ամսով կալանավորվեց

Սիներջի» ընկերության գլխավոր տնօրեն ու հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը երկու ամսով կալանավորվել է։ Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Այլ մանրամասներ դատարանից չհայտնեցին, քանի որ միջդատական կարգով է կալանքի քննությունը կայացել։

Ավելի վաղ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ «Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է, նա նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ 

Նշենք, որ նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ MediaHub-ին:

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page