top of page

Նավալնիի մարմինը փաստաբաններին և մորը չեն հանձնի ևս 14 օր

Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը։ Այս մասին X-ում գրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Եվս 14 օր նրա նկատմամբ ինչ-որ «քիմիական փորձաքննություն» կիրականացվի»,- գրել է նա։

Mediazona պորտալը ուսումնասիրել է Սալեխարդի հսկողության տեսախցիկների ձայնագրությունները և հայտնաբերել Դաշնային քրեակատարողական ծառայության ավտոշարասյունը, որը հավանաբար տեղափոխում էր Նավալնիի մարմինը փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը: Մեկ օր էլ չանցած, մատակարարը փակել է հեռարձակումների հասանելիությունը:

Comentarios


1/474

LATEST NEWS​​

bottom of page