top of page

Հաագայում անկարգություններ են սկսվել միգրանտների միջև կոնֆլիկտի պատճառով

Էրիթրեացիների երկու թշնամի խմբերն անկարգություններ են սարքել Նիդեռլանդների Հաագա քաղաքում։ Այրվել են մի քանի ոստիկանական մեքենաներ և ավտոբուս։ Այս մասին հայտնում է NL Times-ը։

Նիդեռլանդների Հաագայում մի խումբ Էրիթրեացի միգրանտներ հանրաքավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Էրիթրեայի ներկայիս կառավարության, սակայն հանրահավաքի վայր են եկել նրանց նախկին համաքաղաքացիները, որոնք համաձայն չեն իրենց հայրենիքի ներկայիս կառավարության հետ:

Ծեծկռտուքը վերածվել է փողոցային անկարգությունների, իսկ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։

תגובות


1/465

LATEST NEWS​​

bottom of page