top of page

Փաշինյանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

  • Feb 16, 2024
  • 1 min read

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը:  

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են , որ զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page