top of page

«Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել». Քերոբյան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դատական նիստից առաջ անդրադարձել է նախարարի պաշտոնից ազատման դիմում գրելու պատճառներին։


«Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը։ Այն պահն է, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, իմ աշխատանքը պահանջված չէ, ես մի վայրկյան ավել չեմ մնա»,- ասաց Քերոբյանը։


Դիտարկմանը, թե ի՞նչ պատճառաբանությամբ են առաջարակել ազատման դիմում գրել, նախկին նախարարը նշեց, որ իրեն պետք չեն պատճառաբանություններ։


Լրագրողի այն հարցին, թե ինչպես են իր և փոխնախարար Մհեր Գրիգորյանի հարաբերությունները, Վահան Քերոբյանն ասաց․ «Աշխատանքային՝ թե՛ դրական և թե՛ բացասական»։


Քերոբյանը նշեց, որ նամակով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի համար, վարչապետը՝ նույնպես։

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page