top of page

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, Sputnik Արմենիային հայտնել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։


Նրա խոսքով՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։


Վահան Քերոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ ներգրավվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Նա այսօր ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե։

Comments