Բելառուսցի ընդդիմադիրների բնակարաններն առանց տերերի համաձայնության հանվել են աճուրդի
Բելառուսցի ընդդիմադիրների անշաժ գույքը հանվել է աճուրդի առանց տերերի համաձայնության, տեղեկացրել է «Независимая газета»-ն։
Աճուրդի է հանվել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոյի բնակարանը։ Նրա կնոջ խոսքով՝ այդ բնակմակերեսը պատկանում է նաեւ իր երկու անչափահաս երեխաներին։ Օրենքով նրանց առանց բնակմակերեսի թողնել չի կարելի։ Կինը դիմել է քննչական վաչություն եւ գլխավոր դատախազություն պարզաբանումների համար։ Նա պահանջում է հետաքննություն անցկացնել բնակարանի ավերման, ինչպես նաեւ անձնական գույքի թալանի համար։ Նա հնարավոր գնորդներին զգուշացրել է, որ անպայման տուն է վերադառնալու երեխաների հետ եւ պահանջելու է նոր բնակիչներից վճարել ապրելու ժամանակաշրջանի ողջ վարձը։
Ցեպկալո ընտանիքը հեռացել է Բելառուսից։ Նա հայրենիքում այն անձանց ցուցակում է, որին հանցակից են համարում ահաբեկչական գործունեությանը։ Ապրիլին դատարանը հեռակա կարգով նրան դատապարտել է 17 տարվա բանտարկության կոռուպցիայի գործով։
Հուլիսին աճուրդում վաճառվել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի բնակարանը։ Նա նույնպես հեռացել է երկրից։ Նրա զինակցի՝ Պավել Լատուշկոյի գույքի՝ հողամաս, տուն եւ բանկային հաշիվներ, վրա կալանք է դրվել։ Բելառուսի նախկին նախարարը հեռացել է արտասահման։ Նրան եւ Տիխանովսկայային մտցրել են ահաբեկիչների ցուցակ, մեղադրել դավադրության մեջ եւ այլ հանցանքներում։ Տիխանովսկայային հեռակա կարգով դատապարտել են 15 տարվա բանտարկության, Լատուշկոյին՝ 18։
Աճուրդի է հանվել նաեւ Վիկտոր Բաբարիկոյի գույքը, նա Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցն էր համարվում 2020թ. ընտրություններում։ Աճուրդ են հանվել նախկին բանկիրի մեքենան, ժամացույցը եւ օպտիկական հրացանը։ 2021թ. Բաբարիկոն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով կաշառակերության մեջ։
Comments