top of page

Տեղումներ կլինեն․ առաջիկա օրերի եղանակը

Երևանում փետրվարի 13-ի և 18-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։


Մարզերում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 17-18-ին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։


Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 13-14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։



Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page