top of page

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձախողել է առանց Ուկրաինայի Իսրայելին օգնության տրամադրման նախագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի կարողացել ընդունել Իսրայելին (առանց Ուկրաինայի) օգնության առանձին փաթեթը (17,6 մլրդ դոլար), տեղեկացրել է The Hill-ը։

Փաթեթը օրենսդիրների երկու երրորդի անհրաժեշտ աջակցությունը չի ստացել՝ հավաքելով կողմ 250 եւ դեմ՝ 180 ձայն։

Նախագծին դեմ է քվեարկել հանրապետականների պահպանողական մասը, որոնք մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների պալատում, քանի որ այն դեմ է խոսնակ Մայք Ջոնսոնի որոշմանը՝ չփոխհատուցել Իսրայելի ֆինանսավորումը բյուջեի այլ մասերով, ինչը կնշանակեր, որ օգնությունը կավելացներ նրա դեֆիցիտը։

Դեմոկրատների մեծ մասը քվեարկությունը գնահատել է որպես հանրապետականների հնարք՝ ուղղված այն բանին, որ նրանց դժվար վիճակի մեջ դնեն, չէ՞ որ նրանք աջակցում են Իսրայելին օգնությանը, բայց ոչ առանց Ուկաինայի, Թայվանի, Գազայի պաղեստինցիների եւ ամերիկա-մեքսիկական սահմանի անվտանգության ֆինանսավորման։

Գործընկերներին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի երեք դեմոկրատներ հայտնել են, որ Իսրայելն առանձնացնելու մասին օրինագիծը «առաջարկվում է  ոչ բարի նպատակներով»։

LATEST NEWS​​

bottom of page