Դատարանը հաստատել է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի պատիժը

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը հաստատել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավճիռը 2012 թվականի նախընտրական քարոզարշավի իր հաշիվները գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Վերաքննիչ դատարանը Բիգմալիոնի գործով Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման, որից վեց ամիսը՝ պայմանական։
Գործով դատավճիռը, որը հայտնի դարձավ որպես Բիգմալիոնի դատավարություն, առաջին ատյանում կայացվել է 2021թ. Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, որը նա պետք է անցնի տանը՝ կրելով էլեկտրոնային թեւնոց։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սարկոզին 2012 թվականի իր քարոզարշավի վրա ծախսել է 42,7 միլիոն եվրո, մինչդեռ թույլատրելի գումարը սահմանափակվել է 22,5 միլիոն եվրոյով:
Comments