Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու մտադրության մասին
Շվեյցարիան, որը չեզոք կարգավիճակ ունի, մտադիր է ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում՝ մասնակցել զորավարժություններին։
Բեռնում պատրաստ են, մասնավորապես, քննարկել զորավարժություններին լիարժեք միանալու հարցը, որոնք կապ ունեն Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ:
Այս մասին Blick թերթին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի անվտանգության հարցերով պետական քարտուղարության ղեկավար Մարկուս Մադերը:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
댓글