top of page

Մարիա Զախարովան` երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին

ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմամբ և կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետընթացով: Այս մասին ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Խոսքը ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանի մասին է։ Փետրվարի 12-ին և 13-ին Ներքին Հանդ բնակավայրի մոտակայքում տեղի են ունեցել մի շարք զինված միջադեպեր, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- ասել է Զախարովան։


Նրա խոսքով՝ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:


Զախարովան նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը։ Նա հիշեցրել է, որ եռակողմ պայմանավորվածություններ են կնքվել 2020 և 2022 թվականներին։


«Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- եզրափակել Է Զախարովան։


Հիշեցնենք` փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել, ինչի հետևանքով կա 4 զոհ և 1 վիրավոր։

Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page