top of page

Երևանում BMW-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը. 38-ամյա վարորդը եղել է ոչ սթափ. կան վիրավորներ


Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Շիրազի փողոց ընթանալիս բախվել է ժողովրդին հայտնի՝ 15 կվարտալի «կալցեվոյի» շրջանաձև խաչմերուկի բազալտե եզրաքարերին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyn.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page