top of page

Ինչպես ժողովուրդն է ասում ՝ «երկիրը քանդվեց»․ Գագիկ Ծառուկյան

  • Nov 20, 2022
  • 1 min read


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


1988 թվականի ավերիչ երկրաշարժի հազարավոր անմեղ զոհերն ու մեր երկրին բաժին հասած դառնությունները դեռ արթուն են մեր սրտերում: Ինչպես ժողովուրդն է ասում ՝ «երկիրը քանդվեց», և այո՛, մի քանի վայրկյանում փոշիացավ տասնամյակների կառուցածն ու ստեղծածը՝ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը և բազմաթիվ այլ բնակավայրեր հողին հավասարվեցին:

1988-ից ի վեր մեր աշխատասեր ժողովուրդը կառուցում և նորոգում է քանդվածը, ավերվածը: Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, սակայն մենք շարունակում ենք ապրել և ապրեցնել, ուրախանալ և ուրախացնել, կրկին արարել ու ստեղծել, ինչպես դա միասնաբար արեցինք 1988-ին և դրանից հետո: Սա՛ է մեր՝ որպես ազգի հարատևության բանալին:

Առաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ ինչպես մեր երկրի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար:

Թող լույս իջնի երկրաշարժի անմեղ զոհերի շիրիմներին:

Աստված պահապան մեզ բոլորիս։



 
 
 

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page