top of page

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ



ree

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։


Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-85-րդ կմ-ն ընկած հատվածը (Թալինի հատված) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page