top of page

Ծաղկաբեր գյուղում այրվել է բնակելի տուն․ մանրամասներ


ree

Նոյեմբերի 18-ին, ժամը 03։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում, շոգեբաղնիքում և ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։20-ին, մարվել՝ 06։43-ին։ Այրվել են խորդանոցի, շոգեբաղնիքի և ավտոտնակի տանիքների փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 26 քմ)։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page