top of page

Սպիտակ քաղաքին մոտ գտնվող հանդամասերից մեկում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել


ree

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 17-ին, ժամը 16։24-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի «Տաշանջխ» կոչվող հանդամասում։


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։


Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։45-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 8 հրշեջ-փրկակար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սպիտակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page