Փրկարարները դուրս են բերել 10 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել օգնություն
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Փետրվարի 23-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Առափ գյուղում, Սյունիքի մարզի Տաթև-Կապան և Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Коментарі