top of page

Հրդեհ` Երևանի Հաղթանակ թաղամասում



Փետրվարի 23-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13։56-ին։ Տան բակում այրվել են բաց խոհանոցի գույքը (մոտ 6 քմ), 2-րդ հարկում`մասամբ հյուրասենյակի (մոտ 20 քմ) գույքը և ջերմահարվել է տան խոհանոցի (մոտ 6 քմ) գույքը։

Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page