top of page

Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մառախուղ


ree

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:


Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի, Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։


Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մառախուղ։ 


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page