top of page

37 երկրում Հայաստանը նոր դեսպան չի նշանակել․ ԱԳՆ-ն պատճառներ չի նշում



Գործող իշխանությունների վարած կադրային քաղաքականությունը մշտապես բուռն քննարկումների առիթ է տալիս։ Քննարկումների կենտրոնում է Փաշինյանի առաջարկությամբ նշանակված դեսպանների հարցը։ Սակայն, այս պահին մի շարք երկրներում դեսպանների պաշտոնները թափուր են։ Հայաստանը 37 երկրում այս պահին դեսպան չունի։ Այդ երկրներն են՝ Ալբանիա, Բահրեյն, Ինդոնեզիա, Իսրայել, Լիբիա, Կոլումբիա, Կորեա, Հարավային Աֆրիկա, Հոնդուրաս, Ղազախստան, Մալայզիա, Նեպալ, Շրի Լանկա, Չիլի, Պերու, Սան Մարինո, Սինգապուր, Սուդան, Տաջիկստան, Ուրուգվայ, Օման, Ալժիր, Անդորրա, ԱՄԷ, Աֆղանստան, Բանգլադեշ, Բոսիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Էստոնիա, Իռլանդիա, Իրաք, Լատվիա, Լիխտենշտեյն, Կիպրոս, Ղրղզստան, Մալթա, Պարագվայ։


MediaHub.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն, խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ՀՀ-ն ո՞ր երկրներում դեսպան չունի, որոնցում նախկինում ունեցել է։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից խնդրել էին տեղեկատվությանը ծանոթանալ պաշտոնական կայքից։ Մենք հետաքրքրվել էինք նաև, թե որ երկրում ինչո՞ւ դեսպան մինչև այժմ չի նշանակվել, ինչին նախարարությունից պատասխանել էին, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մասին հանրությունը պատշաճ կերպով իրազեկվում է։ Մինչդեռ մենք հետաքրքրվել էինք ոչ թե իրազեկման որակի, այլ դեսպաններ չնշանակելու պատճառների մասին։


Արմինե Նավոյան

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page