top of page

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն



Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վաժական հավաքներ անցկացնել 2022-ի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։ ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:


Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Comments


1/477

LATEST NEWS​​

bottom of page