top of page

Լևոն Քոչարյանը «դու»-ով դիմեց Նիկոլ Փաշինյանին ու նրան «ձախողված» անվանեց


Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա նշեց, որ լսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը և Փաշինյանի «խեղճուկրակ» պատասխանը։

«Ինչո՞ւ էիք այդքան վախեցած»,-դիմելով վարչապետի ասաց նա։

«Արձանագրել բառը շատ եք սիրում։ Արձանագրո՞ւմ եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է։ Հիմա էլ նոր բան եք առաջարկում․ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամիտ եք, թե ուրիշ բան։ Ալիևը քեզ թույլ է տալու վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե սա էլ է միակողմանի զիջում լինելու։ Չես տեսնում, որ կեղծ խաղաղությունդ ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»,-նշեց Լևոն Քոչարյանը։

Հարցը հնչելուց հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոռեկտության կոչ արեց։ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին և խորհուրդ տվեց հարցը հանգավորել, որպեսզի «4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա»։

«Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք դպրոցական հանդեսում չեք, ԱԺ-ում պետք է կարողանաք Ձեզ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ՝ առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում»,-շարունակել Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comments