ԱՄՆ-ն կշարունակի իր ամուր աջակցությունն արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ջանքերին
Երևանյան այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան ընդլայնվող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ջանքերին»,- նշված է գրառման մեջ։
Comments