top of page

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻՆ․ ԻՆՏՐԻԳՆԵՐ՝ ԵՄ-ՈՒՄ

Շառլ Միշելի՝ Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու ծրագրի մասին հայտարարությունից հետո հիմնական թեկնածուների թվում նշվում է նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի անունը։

Այս մասին գրում է Financial Times-ը։

ԵՄ պաշտոնյաներն ու դիվանագետները Financial Times-ին հայտնել են, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ 76-ամյա Դրագին համարվում է Միշելի պոտենցիալ իրավահաջորդ։

Դրագիին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա մտադիր չէ զբաղեցնել միության ղեկավար պաշտոններից որևէ մեկը։

ԵՄ խորհուրդը գլխավորելու համար առաջադրված այլ թեկնածուների թվում շրջանառվում են նաև Իսպանիայի և Դանիայի ներկայիս վարչապետներ Պեդրո Սանչեսի և Մետտե Ֆրեդերիկսենի անունները: 

Ի տարբերություն Մարիո Դրագիի՝ երկու առաջնորդներն էլ գլխավորում են Եվրոպայում խոշոր քաղաքական կուսակցությունները, ինչը կարևոր գործոն է ԵՄ նշանակումներում։


コメント


1/465

LATEST NEWS​​

bottom of page