Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած Իրանի քաղաքացին դատապարտվել է առավելագույն պատժի
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած Իրանի քաղաքացին դատապարտվել է մահապատժի։ Այս մասին հայտնում է Իրանի արդարադատության նախարարությունը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Յասին Հուսեյնզադեն ինքնաձիգով հարձակվել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Զոհվել էր անվտանգության ծառայության պետը, ևս երկուսը վիրավորվել էին։
Comments