top of page

Լեհաստանը կոչ է արել հրաժարվել ուկրաինական մրգերից

  • Feb 4, 2024
  • 1 min read

Լեհաստանի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Չեսլավ Սեկյերսկին հայտարարել է Ուկրաինայից մրգի հոսքի կրճատման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է RBC-ն։


Սեկերսկին նշել է, որ Եվրոպայի գյուղատնտեսական քաղաքականությունը չափազանց բաց է Ուկրաինայի գյուղմթերքի համար, ինչը ստիպում է տարբեր երկրների ֆերմերներին բողոքի ցույցեր կազմակերպել։ Նա ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի աշխատողներն ակնկալում են այս ոլորտում ԵՄ միասնական քաղաքականության պարզեցում։


Այդ կապակցությամբ նախարարը կոչ է արել «կտրել մրգի հոսքը» Ուկրաինայից, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա լեհ պտղաբուծության մասնագետներին ավելացնել իրենց շահույթը։


Մինչ այս Լեհաստանի կառավարությունն Ուկրաինայից հացահատիկի ներկրումն արգելող բանաձեւ էր ընդունել։

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page