Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատում։
Հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունը միապետի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի մեծացման հետ կապված ստուգումներ անցկացնելու ժամանակ։
«Նորին մեծությունը որոշել է կիսվել իր ախտորոշմամբ՝ կանխելու շահարկումները և հուսալով, որ այն կխթանի հասարակության ըմբռնումը քաղցկեղով տառապող բոլոր մարդկանց նկատմամբ ամբողջ աշխարհում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
Միապետը կհետաձգի իր հանրային պարտականությունները, բայց, ինչպես միշտ, կշարունակի աշխատել կառավարական գործերի և պաշտոնական փաստաթղթերի հետ:
Comments