Հունաստանը հերքում է Ուկրաինային ռուսական С-300-ներ փոխանցելու մտադրությունը
Հունաստանը մտադիր չէ Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսը։
«Սա ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Հունաստանի կառավարությունը մտադրություն չունի վտանգելու երկրի պաշտպանությունն ու պաշտպանական քաղաքականությունը»,- ճեպազրույցում ասել է Հունաստանի կառավարության խոսնակ Պավլոս Մարինակիսը։
Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հնացած սպառազինության համակարգեր է ուղարկելու Ուկրաինա, այդ թվում՝ «Thor», «Osa», «S-300» և «ZU-23-2» զենիթային կայաններ։
Comments