top of page

Ղազախստանում վթարի է ենթարկվել դպրոցականներին տեղափոխող միկրոավտոբուսը

Ղազախստանում վթարի է ենթարկվել երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը. Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը զոհվել է, 15 մարդ՝ վիրավորվել։

Վթարը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։ Ոստիկանության Ակմոլայի շրջանի բաժնի տվյալներով՝ Mercedes-Benz Sprinter միկրոավտոբուսի 62-ամյա վարորդը, շրջանցելով ձյուն մաքրող մեքենային, կորցրել է կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Nissan Primera-ին, հայտնում է Tengrinews-ը։

Nissan Primera-ի  20-ամյա վարորդը տեղում մահացել է: Իսկ միկրոավտոբուսի 15 ուղեւոր, որոնցից 7-ը երեխաներ են, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սանդիկտաու շրջանային հիվանդանոց։

Միկրոավտոբուսը տեղափոխում էր դպրոցի ՈՒԱՀ-ի թիմին:

댓글


1/465

LATEST NEWS​​

bottom of page