top of page

Սոչիում լողափերը շարունակում են փակ մնալ փոթորկի պատճառով, նավերը ծով դուրս չեն գալիս

Սոչիի քաղաքային լողափերը փակ են զբոսանքների համար, չի աշխատում խանութների եւ սրճարանների մեծ մասը, ամառանոցային քաղաքում ուժեղ քամի է, ծովում՝ փոթորիկ, այդ պատճառով ծով դուրս չեն գալիս փոքր նավերը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ձմեռային լողափերի փակման մասին մինչ այդ տեղեկացրել էր քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին՝ վկայակոչելով օդերեւութաբաններին։

Երկուշաբթի Պրիմորսկայա լողափը դատարկ է, աշխատում է միայն սրճարանների եւ խանութների մի մասը, մերձծովյա գծում ուժեղ քամի է, ծովում՝ փոթորիկ, լողափերի գույքը չի հավաքվել առավոտվանից։ Նավահանգստից Սոչիի ջրավազան դուրս չեն գալիս փոքր նավերը, ծովային զբոսանքներն առայժմ դադարեցված են։

Սակավամարդ է նաեւ քաղաքի կենտրոնում, որոշ փողոցներում։ Դատարկ է Սոչիի երկաթուղային կայարանը, որոշ գնացքներ ուշանում են, միակ էլեկտրական գնացքը՝ «Լաստոչկան», կանգնած է կառամատույցում, առանց ուղեւորների։

Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել մինչեւ փետրվարի 6-ը։ Օդերեւութաբանները կանխատեսում են հորդ անձրեւներ, կարկուտ, փոթորիկ, ուժեղ քամի՝ մինչեւ 25 մ/վրկ, պտտահողմեր Սոչիի ջրավազանում։ Քաղաքային ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, վատ եղանակի հետեւանքների վերացման համար պատրաստվել են նաեւ ավելի քան 200 միավոր տեխնիկա, 400 աշխատողներ։ Մասնագետներն արդեն սկսել են  վերացնել աղետի հետեւանքները, հիմնականում մաքրվում են փողոցները, գնացքներից ուշացած մարդկանց ավտոբուսներով հասցնում են Սոչիի կենտրոն, երկաթուղային կայարաններ, Ադլեր եւ օդանավակայան, որն աշխատում է սովորական ռեժիմով։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page