2024 թվականի Լավագույն դիետաները
Հայտնի է դարձել, թե որոնք են 2024 թվականին նիհարելու համար լավագույն դիետաները։ US News եւ World Report-ի վարկածով լավագույն երեք դիետաներն են Միջերկրածովյան դիետան, DASH դիետան եւ MIND դիետան։
Բժշկության և սննդի ամերիկացի փորձագետները գնահատել են ամենատարածված դիետաները և պարզել, թե որոնք են լավագույնը քաշի կորստի համար և չեն վնասում առողջությանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են US News & World Report - ում: Իրենց գնահատման մեջ մասնագետները հաշվի են առել սննդային օգտակարությունը, առողջության համար օգտակարությունը, ապացուցված արդյունավետությունը, ռիսկերը եւ արդյունքի երկարաժամկետ կայունությունը: Նրանք նաև ուսումնասիրել են, թե արդյոք դիետան կարող է լավագույնը լինել որոշակի նպատակի համար, օրինակ ՝ ոսկորների առողջության համար: US News եւ World Report-ի վարկածով լավագույն երեք դիետաներն են Միջերկրածովյան դիետան, DASH դիետան և MIND դիետան: Սննդառության այս եղանակները գնահատվել են համապատասխանաբար 85,1%, 75,4% և 60,7%: Բոլոր երեք դիետաները կենտրոնանում են ափսեն մրգերով, բանջարեղենով, լոբազգիներով, ամբողջական ձավարեղենով, ընկույզով և սերմերով լցնելու անհրաժեշտության վրա:
Comments