Տորունիքում ձյան ծանրությունից քանդվել է սոցիալապես անապահով ընտանիքի մառանի տանիքը

Այսօր Տորունիք բնակավայրի բնակիչ Գեղամ Աղաջանյանի տան մոտ մառանի տանիքը ձյան ծանրությունից քանդվել է: Այս մասին ահազանգել է ֆեյսբուքյան օգտատեր Արա Ստեփանյանը, ով նաեւ փլուզված տանիքի լուսանկարներ է հրապարակել:
«Հնարավոր է, որ այդ ձյան հաստ շերտի ծանրությունից քանդվի կամ վթարվի տան տանիք նույնպես։ Այդ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Տունը վթարային է։
Դիմել է պատկան մարմիններին։ Ցավոք սրտի, բացասական պատասխան է եղել այդ հարցով։
Պատկան մարմիններ, ուշադրություն դարձրեք հարցին։ Ընտանիքում չորս անչափահաս երեխաներ են»,-մասնավորապես գրել է նա։
Comments