top of page

6 ամիս էր մնացել Էրիկի զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը․ նա այսօր կդառնար 22 տարեկան



Ազատյան Էրիկը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր։ 2019 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ։ Հայկազովի զորամասում էր ծառայում։


Էրիկն արդեն «հին» ծառայող էր, երբ կրտսեր եղբայրը՝ Էդգարը դիմում գրեց, ու գնաց եղբոր մոտ, նույն վայրում ծառայելու։ 2020-ին որոշվում է, որ Հայկազովի զորամասը պիտի մասամբ «ցրվի», ու 2 եղբայրների տանում են Թալիշ։


6 ամիս էր մնացել Էրիկի զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը։ Էրիկի համար սեպտեմբերի 27-ի առավոտը վերջինն էր, որն այդպես էլ չմթնեց։ Առաջինը հրետակոծվում է զորամասը։ էրիկը եղբոր ու 6 զինակից ընկերներ հետ տեղավորվում են ավտոմեքենայում ու ուղևորվում զորամասից առաջնագիծ։ Հրթիռներից մեկը ուղված է լինում հենց նրանց մեքենային։ Այն ընկնում է մեքենայի կողքը, բայց բեկորների մեծ մասը իր վրա է վերցնում Էրիկը. մեքենա բարձրանալուց նա նստել էր ոչ թե եղբոր, այլ ընկերների կողքը։ Էդգարն ասում է, որ, եթե գար ու նստեր իր կողքին, այսօր, երևի, Էրիկի ողջ լիներ…


Մինչև հոկտեմբերի կեսերը Էրիկից լուր չկար, նույնիսկ եղբայրը չգիտեր՝ Էրիկը ո՞ղջ է, թե՞ ոչ։


Էրիկը Մեծամորի դիահերձարանում էր՝ իր զինակից ընկերների հետ, որոնց սպասում էր իր գիրկն առնել մայր հողը…

Այսօր Էրիկի, կամ ինչպես հարազատներն էին նրան կոչում՝ Լյովի ծննդյան օրն է։ Նա կդառնար 22 տարեկան։

Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։


Արամ Գևորգյան

Commentaires


1/465

LATEST NEWS​​

bottom of page