59-ամյա տղամարդը պատշգամբից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 19 փողոցի շենքերից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են նույն փողոցի բնակիչ՝ 59-ամյա Տիգրան Պ-ի դին, ով կենցաղային աշխատանքներ կատարելու ժամանակ փակ տնտեսական պատշգամբի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։
Comments