top of page

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված 7888 անձ ստացիոնար բուժում է ստացել

Nov 20, 2022
1 min read


Միասնական սոցիալական ծառայության սեպտեմբերի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված 7888 անձ ստացիոնար բուժում է ստացել:

Ազգային ժողովում տեղեկությունը հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Հաշմանդամության խմբեր են սահմանվել 1464 անձի համար: 113 քաղաքացու տրվել է առաջին, 390-ին՝ երկրորդ խմբի հաշմանդամության կարգ: Եվս 961 մարդու համար սահմանվել է երրորդ խմբի հաշմանդամություն:

 
 
 

Comments


1/516

LATEST NEWS​​

bottom of page