top of page

Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալու Փաշինյանի հայտարարությանը


ree

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց փոքր հայրենից և Երևանը չի վիճարկի Ղարաբաղում ապրելու նրանց իրավունքը։

Մարիա Զախարովան ասել է, որ այդ հարցի պատասխանը տրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և մեջբերել հայտարարության 7-րդ կետը.

«Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության և կառավարման ներքո։ Ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Մարիա Զախարովան։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page