top of page

ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայումը Դոնբասում անհնար է․ Ղազախստանի ԱԳ նախարար


Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին անհնար է համարել ՀԱՊԿ զորքերի ուղարկումը Դոնեցկ և Լուգանսկ. հաղորդում է Радио Азаттык-ը։


«Ոչ, դա անհնար է, քանի որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական և խաղաղապահ ուժերի օգտագործումը։ Դրանք կարող են օգտագործվել միայն ՀԱՊԿ-ի տարածքում», - ասել է Տլեուբերդին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի վաղ «հնարավոր» էր անվանել ՀԱՊԿ-ի զորակազմի տեղակայումը Դոնբասում՝ նշելով, որ դրա համար հարկավոր է Ուկրաինայի համաձայնությունը։

Comments